Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը քաղաքականացնի գերիների հարցը. ՄԻՊ
«Հայ երեխաների նկատմամբ թիրախավորված հայատյացությունը Ադրբեջանում ունի առանձնակի ուղղություն և հատուկ խրախուսվում է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանում հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազում, այլ ավելին՝ նոր զարգացումներ է ստանում, գեներացվում է իրենց բարձրագույն իշխանության մարմինների և մշակութային գործիչների կողմից։
«Հանցագործությունները, որ կատարում է Ադրբեջանի ԶՈւ-ն, անում է՝ օգտագործելով այն բառերը, ինչ Ադրբեջանի քաղաքական իշխանության բարձրագույն մարմինները։ Պատերազմի ընթացքում, նաև հետո, դա նոր զարգացումներ է ստացել։ Օրինակ կարող եմ բերել դեկտեմբերի տասի ռազմական միջոցառման ժամանակ թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները, որոնք ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի էին»,- նշեց ՀՀ ՄԻՊ-ը։
Ըստ Արման Թաթոյանի, ամբողջ հարցն այն է, որ այդ հայատյաց քաղաքականության հիմքերն ու շարժառիթները պետք է միջազգային հանրությանը հասանելի լինեն։
«Գիտեք, կարևոր է հասկանալ, որ խորքային արմատները շատ են, ավելին՝ սոցցանցերում եղած մեկնաբանություններից երևում է, որ այդ հայատյաց քաղաքականությունը ոգևորություն է առաջացնում հասարակության շրջանում»,- նկատեց նա։
ՄԻՊ-ը նշեց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հետ կապված հարցը, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունների համար ձեռնտու մոտեցում է, որ իրավական ատյանները հեռու մնան այդ հարցից։
«Ւսկ դա մենք չպետք է թույլ տանք։ Իրենք նաև հայտարարում են, թե իբր Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը՝ օգտագործելով նաև գերիների հարցը։ Բայց դա չի կարող այդպես լինել, քանի որ գերիների հարցը չի կարելի քաղաքականացնել։ Մենք չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը կապվի եռակողմ հայտարարության հետ, քանի որ դա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է։ Պետք է ապահովել գերիների վերադարձի հարցը և վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ նրանք մեր ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցում»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանը հավելեց, որ իրենք բոլոր զեկույցները ներկայացնում են նաև միջազգային կառույցներին, որպեսզի հարցի լուծումը նաև ճնշումներով ապահովվի։
«ՄԻՊ-ը Կառավարության գործառույթներ չի կատարում, միայն ապացույցներ է հավաքագրում և ներկայացնում է պահանջներ, որպեսզի խնդիրը վերհանվի և լուծում ստանա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների հարցը պետք է դառնա երկրորդ փաստաթղթի գործարկման նախապայման. Հայկ Դեմոյան
- Ռազմագերիների առումով նորություն չկա․ Լիլիթ Մակունց
- Ադրբեջանն անում է այդ հանցագործությունները՝ տեսնելով ՀՀ-ի՝ պետական մակարդակով լռությունը. Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին