Քիչ առաջ շիրակցիները Ազատան գյուղի մոտ շուրջ 50 հոգով փակել էին մեր ճանապարհը․ Ա․ Բաբայան
Դավաճան իշխանությունը Շիրակի մարզում ունի ավելի շատ աջակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Նիկոլի տրամաբանությամբ...
Եթե առաջնորդվենք դավաճան նիկոլի տրամաբանությամբ, ապա Շիրակի մարզում այս իշխանությունն ունի 50 աջակից:
Քիչ առաջ շիրակցիները Ազատան գյուղի մոտ շուրջ 50 հոգով (գրեթե բոլորը գյումրեցիներ) փակել էին մեր ճանապարհն ու դեմ էին, որ մտնենք Գյումրի:
Մենք արդեն Գյումրիում ենք:
Իսկ դավաճան իշխանությունը, իմ կարծիքով, Շիրակի մարզում ունի ավելի շատ աջակիցներ: Առնվազն փողոցը փակողներից 100 անգամ ավելի»,-նշել է նա: