Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
Արցախում այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի: Panorama.am-ին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը փոխանցել է, որ դեռ աշխատանք ունեն կատարելու, հնարավոր չէ որոնողական աշխատանքները շարունակել:
Նա նշեց, որ դեռևս հայտնի չէ՝ վաղը կլինի, թե ոչ:
Հիշեցնենք, որ երեկ նույնպես ադրբեջանական կողմի պահանջով որոնողական աշխատանքներ չէին իրականացվել: Ադրբեջանական կողմն ասել էր՝ մեկ օրով դադարեցնել որոնումները, քանի որ աշխատանքներ էին կատարում, չէին ուզում հայկական թշնամական կողմը տեսնի:
Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը նաև այդ երկրի առաջին փոխնախագահն է, այսօր գնացել են երկրորդ Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից օկուպացրած ու հայաթափած Շուշի բերդաքաղաք։
Հիշեցնենք նաև, որ 2020 թ. դեկտեմբերի 27-ին հայտնի էր դարձել Հադրութի շրջանի Տող գյուղում սպանված 6 հայ զինծառայողների մասին, որոնք պատերազմի ավարտից հետո այդքան ժամանակ թաքնված էին եղել անտառներում: Այդ դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը մեկ օրով կրկին արգելել էր որոնողական աշխատանքներ իրականացնել Հադրութի շրջանում, այդ թվում՝ Տող գյուղում։
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 13-ը Արցախում հայտնաբերվել է 1230 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևն ու նրա կինն ուղևորվում են Շուշի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱԻՊԾ
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան