Դանիելյան. Ոչ հարգելի ձերքայլականներ, Նիկոլին ապաստան կտան, սակայն ձեզ այդ երկրներում սպասող չկա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Սթափվեք, գժուկներ։
Եթե ուշադիր ծանոթանանք 20-րդ դարի իրենց ժողովուրդների մոտ հեղինակազրկված առաջնորդների կենսագրություններին, ապա դժվար չի նկատել, որ նրանք, ովքեր արտաքին ռազմական ագրեսիայի պատճառով չեն կորցրել, կամ հեռացվել իշխանությունից, ապա նրանք բոլորն այլ երկրներում ապաստան են ստացել, անգամ ուղիղ իմաստով երեխաների միս ճաշակել սիրող աֆրիկյան առաջնորդները։ Հետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը հենց ժողովրդավարական համբավ ունեցող երկրներում են հարմարավետ կերպով հյուրընկալվել։
Դրա պատճառների մասին տարբեր վարկածներ կան. առաջին դեմքերին պատժելու նախադեպ չստեղծելը, կամ օտար' ժողովրդավարական երկրներին, ի հաշիվ սեփական երկրի շահերի, ծառայություններ մատուցելու համար երախտապարտ լինելը, կամ որ ապագա սրիկաները չվախենան դավաճանել իրենց երկրներին, պատժի նախադեպեր տեսնելով, կամ իրենց ժողովրդին պատկանող, բայց յուրացրած գումարներն ընդունող երկրներում պահելը ...:
Մի խոսքով, վարկածները շատ են, սակայն փաստը մնում է փաստ։
Ոչ հարգելի ձերքայլականներ, Նիկոլին ապաստան կտան, սակայն ձեզ այդ երկրներում սպասող չկան, դուք քավության նոխազներ եք դառնալու, կամ հայերեն ասած' մատաղացուներ։
Կյանքում գոնե ինքնուրույն մի քայլ կատարեք' իսկական քայլ, այլ ոչ թե ձեր իմացածը, գոնե ինքնապաշտպանության բնազդից ելնելով»։
Սթափվեք, գժուկներ։ Եթե ուշադիր ծանոթանանք 20-րդ դարի իրենց ժողովուրդների մոտ հեղինակազրկված առաջնորդների...
Опубликовано Stepan Danielyan Четверг, 14 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում