Լավրովը Մոսկվայում Զարիֆի հետ կքննարկի ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կանցկացվեն բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կշարունակվի մտքերի փոխանակումը մի շարք միջազգային հարցերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայի, Աֆղանստանի, Պարսից ծոցի իրադրության վիճակի վերաբերյալ», - ասել է Զախարովան։
Նշվում է, որ նախարարները ուշադրություն կդարձնեն երկկողմ օրակարգին, դրա առևտրատնտեսական բաղադրիչին` էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում կարևոր համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև մշակութային և հումանիտար կապերի հաստատմանը:
Զախարովան նաև հայտնել է, որ հունվարի 21-ին Լավրովը նաև հանդիպում կունենա ԱՊՀ երկրների դեսպանների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան