Կարեն Վրթանեսյան. Սրանց ուղեղն այդպես էլ պիառ-«բարեգործության» մակարդակից չբարձրացավ
Տեղեկատվության անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Կարդում եմ. «Հայաստան» հիմնադրամն Ամանորի միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրագործելու համար։ Գորիս–Ստեփանակերտ մայրուղի, Վարդենիս–Մարտակերտ մայրուղի, ջրամատակարարում, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և այլն, և այլն։
Իհարկե, եղել են նաև սոցիալական ծրագրեր, բայց հիմնականում այսպես կոչված «հատուկ ծրագրեր» էին դրանք, երբ բարերարը հատուկ ասում էր, որ ուզում է, օրինակ՝ ֆինանսավորել այնինչ բուհի 10 լավագույն ուսանողի կրթաթոշակ։
Պատերազմից հետո ավիրված երկրում «Հայաստան» հիմնադրամը պետք է ոչ թե Ամանորի միջոցառումներ ֆինանսավորի, ոչ թե կառավարության ծախսերը հոգա, այլ, մաման գմփա, փախստականների համար տներ կառուցի ու լիքը ուրիշ բան անի։
Սրանց ուղեղն այդպես էլ պիառ-«բարեգործության» մակարդակից չբարձրացավ»։
Կարդում եմ. «Հայաստան» հիմնադրամն Ամանորի միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի...
Опубликовано Կարեն Վրթանեսյան Четверг, 14 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Շուշիից տեղահանված մոտ 50 ընտանիքի ժամանակավոր բնակարաններով ապահովման ծախսերը կհոգա հիմնադրամը
- «Հայաստան» հիմնադրամը 100-ից ավելի հադրութցիների տեղավորել է հյուրանոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում