Քաղաքական 15:43 15/01/2021 Հայաստան

«Հայրենիք» զորախումբը Շուշիից ու Շոշից վերջինն է դուրս եկել՝ գլխավոր շտաբի կարգադրանքով. զորախմբի անդամներ

««Հայրենիք» զորախումբը Շուշիից դուրս է եկել ամենավերջում պաշտպանության բանակի գլխավոր շտաբի կարգադրանքով»,- ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության ջոկատում Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Զոհրապ Ավետիսյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 1-ին «Հայրենիք» զորախմբով հասել են Արցախ, նոյեմբերի 3-ին պաշտպանության բանակի գլխավոր շտաբի կարգադրանքով մոտ 50-60 հոգանոց անձնակազմով գնացել են դեպի Շուշի:

«Այդ ընթացքում մեր զորախումբն ընկել է ռմբակոծության, ինտենսիվ կրակահերթի տակ: Տեղավորվելուց հետո նոյեմբերի 3-ին հայտնվում է ինչ որ մի ոչ զինվորական կոչում ունեցող վարորդ: Գիշերվա ժամը  03:00-03:30 էր և մեզ ասում, որ  պետք է գնանք միանգամից ինչ որ x  դիրքեր: Ասացինք՝ դու ով ես: Պատասխանեց՝ ինձ ուղարկել է այս ինչ մարդը, ասել է, որ պետք է շտապ տեղակայվեք այդ վայրում: Ասել ենք՝ մեզ կարող է միայն հրաման տա կամ զորախմբի հրամանատար Արթուր Վանեցյանը, կամ գլխավոր շտաբի հրամկազմը:

Այնուհետև նա գնաց: Ընդ որում, այդ վայրի վերաբերյալ, որտեղ ասել էին՝ պետք է գնանք, տեղակայվենք, ոչ քարտեզ ունեինք,  ոչ մի հետախուզական տվյալներ, այդ վայրի տեղանքին ծանոթ չէինք: Այդ օրն էլ շատ խիտ մառախուղ էր, ճանապարհ չէր երևում: Անհեթեթություն ասաց այդ երիտասարդն ու գնաց»,- պատմեց զորախմբի անդամը:

Նրա խոսքով, երբ ամսի 3-ին գտնվում էին Շուշիում,  այն գրեթե ամբողջությամբ դատարկ է եղել, որևէ ռազմատեխնիկա, զորախումբ չի եղել, մինչդեռ պետք է հակառակը լիներ՝ լի զրահատեխնիկայով, դիրքավորված բանակ լիներ, որպեսզի պաշտպանեին քաղաքը:

Զոհրապ Ավետիսյանի ներկայացմամբ, ՊԲ-ի կարգադրանքով Շուշիից դուրս գալուց հետո  միանգամից դիրքավորվել են Շոշ գյուղում, քանի որ հետախուզության տվյալներ կային, որ այդտեղից  թուրքն ուզում է ճեղքում կատարել:

«Շոշ գյուղից էլ ամենավերջում մեր զորախումբն է դուրս եկել: Շտաբից հրաման է եկել, որ իջնենք, մենք էլ ասում էինք՝ ինչու իջնենք: «Հայրենիքն» այդտեղից էլի ամենավերջինն է դուրս եկել»,- ընդգծեց նա:

«Հայրենիք» կուսակցության ջոկատում Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետ Հրահատ Մխեյանը համոզմունք հայտնեց՝ Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակեպելու դեպքում նույնիսկ գունդ պետք չէր, երկու գումարտակը բավարար էր քաղաքն անառիկ պահելու համար: Նրա խոսքով, կազմակերպվածություն չկար, միանձնյա հրամանատարություն գոյություն չուներ:

«Այս ամենը վերլուծելով՝ կարող ենք ասել, որ ունեինք  պոտենցիալ՝ թշնամին այդքան առաջ չգար: Եթե միտումնավոր այդ զորքերը հետ չքաշեին, մինչև հիմա էլ գերակայող դիրքերը տալիս են թշնամուն: Սա ի՞նչ է: Միտում չէ՞»,- հարցադրում է անում պատերազմի մասնակից փոխգնդապետը: 

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե զորախումբը փախել է, Հրահատ Մխեյանն ասաց. «Ես մեր տղաներից որևէ մեկի աչքերում վախ չեմ տեսել: Եթե Վանեցյանը փախնող էր, իր զորախմբով նահանջող էր, իր երեխային կտանե՞ր, կմտցնե՞ր Շուշիի ռմբակոծությունների տակ:

Ռմբակոծության ժամանակ տղան կորում է Վանեցյանի աչքից, բայց նա չի ընկնում տղային ման գալիս, այլ շարունակում է գործողությունները կոորդինացնել:  Տղան շուրջ երկու ժամ անհայտ վայրում է լինում այլ տղաների հետ, բայց կապ չի լինում, հնարավոր չի լինում պարզել գտնվելու վայրը: Հրետակոծվում էին մեքենաները: Այդ ժամանակ Շուշին դատարկ էր, մի տաս ոստիկան էր»:

Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, նա նշեց, որ այդ երիտասարդը կոորդիանացնում էր աշխատանքները, սակայն ռազմական կրթություն չունի. «Զարմանալի էր՝ ինչպես կարող էր այդ մարդը հրաման տար: Այդ հրամանի արդյունքը՝ խնդրեմ»:

Կապիտան Էդգար Ավանեսովը, ով 19 տարվա ստաժ ունի ԱԱԾ-ում, 9 ամիս է մնացել թոշակի անցնելու համար, բայց այս ամեն ինչից ելնելով որոշել է չշարունակելու ծառայել այս իշխանությաններին, նշեց, որ Քյարամյանն անգամ գաղափար չուներ՝ ուր է գտնվում, ոնց պետք է  ծառայի, պաշտպանություն ստեղծի:

«Ձախ կողմում բլուր կար, լրիվ ազատ էր: Պարոն Վանեցյանի հրահանգով ես իմ ութ հոգով պետք է բարձրանայինք ու դիրքավորվեինք: Քյարամյանը ցանկություն հայտնեց, որ ինքն էլ միանա մեզ: Ասացի՝ ավելի լավ: 9 հոգով բարձրանում էինք: Հարցնում եմ Քյարամյանին՝ գիտե՞ք որտեղից է թուրքը գալու, որտե՞ղ հայ կա: Ասում է՝ դիմացից է գալու: Ձախ մասում մեր հայկական զորքերը նստած էին:  Ասացի բարձրանամ, ճշտեմ ու ասեմ, որ բարձրանում ենք, աջ կողմում մենք ենք նստած լինելու: Պտտվեմ հետ ու տեսնեմ, որ Քյարմայանն իր տեղում է: Մեզ հետ չեկավ: Հարցրեցի՝ չե՞ք գալիս, ասաց՝ բան կա նայելու, նայեմ ու գան:

Այդպես ութ հոգով շարունակեցինք բարձրանալ: Դեռ բլուր չհասած, սկսեցին կրակել: 4 հոգի վիրավորվեց, այդ թվում ես: Մոտ 30-40 րոպե կրակոցը շարունակվում էր»,- պատմեց նա:

Կապիտանի խոսքով, իրենք չէին հասկանում, թե ինչու է նա միացել իրենց. «Պարոն Վանեցյանն ասաց՝ քաղաքական հարցերը թարգում ենք, պատերազմ է, բոլորս միանում ենք իրար, որպեսզի կարողանանք ճիշտ դուրս գանք»:

Հրահատ Մխեյանը անդրադարձավ Քյարամյանի մեկ այլ հայտարարությանը, թե Վանեցյանը շտաբում չի եղել, այլ եղել է Ստեփանակերտում.

«Իմ խումբը մտել է հակառակորդի թիկունք: Լիսագորի կողմից ադրբեջանական մեծ զորախումբ է մոտենում: Արագ դուրս ենք գալիս, տեղեկությունը հասցնում եմ պարոն Վանեցյանին: Ասում է՝  ռացիայով ասելու չէ, գնում ենք շտաբ: Միասին գնացել են Ստեփանակերտ շտաբ, մտել ենք բունկեր, ինքը  մտել, զեկուցել է, թե ինչ է կատարվում: ԱԹՍ-ն բարձրացրել են, զորախումբը տեսել են և մեր հրետանին ոչնչացրեց այդ զորախումբը:

Այն ժամանակ, որ պետք է Վանեցյանի  մեքենան նստեի ու գնայինք, Քյարամյանը մոտենում է ինձ, չեմ ճանաչում, ինչ իմանամ,  որ այդ երեխեն կարող է ԱԱԾ պետ լինել, ասում է՝  բարձրանանք վերև, զորախումբը հետ է քաշվում, դիրքը պահենք: Ասում եմ՝ տղա ջան, դո՞ւ ով ես: Ասում է զորամասի հրամանատար եմ: Հարցնում եմ՝ բա ո՞ւր է զորամասդ: Երկու հատ էլ թինկանապահ էր կողքը կանգնած: Ասում եմ՝ ինչո՞ւ է այս երեխեքին այստեղ շարել մսաղացի տակ, դու ո՞վ ես: Գլուխը կախեց, հեռախոսով էր խոսում, գնաց մի կողմ:

Հետո ասացին, թե ով է: Ասացի՝ ով ուզում է լինի,  եթե բանից գլուխ չի հանում… Զինվորական մարդ եմ, ասում է՝  դիրքը թողել են, իջնում են ցած, արի բարձրանանք դիրքը պահենք: Զորամասդ ո՞ւր է, որ բարձրանանք դիրք պահենք»:

Նա նշեց, որ երբ Արցախում տեսել է, թե Իսագուլախի և Լիսագորի ճանապարհին որտեղ են դիրքավորել տղաներին, հարց է առաջացել՝ ինչո՞ւ այդտեղ. «Իմ խմբով գնացել եմ առաջ, հետախուզել եմ ամբողջ տարածքը, վերադառնալով՝ մոտեցել եմ պարոն Վանեցյանին ու ասել եմ, որ ստրատեգիական կառուցվածքով այս դիրքերը, որոնք փորել են, նրանց թիկունքը բաց է, երկու դիվերսանտ մոտենան, բլինդաժներում մտած տղաների վրա նռնակ նետեն, կենդանի մարդ չի մնա։ Պայմանավորվեցինք, որ այդ տղաներին պետք է հետ քաշել ավելի ճիշտ դիրք՝ դեպի Շուշի գնացող նույն ճանապարահի վրա։ Լիսագոր գնացող ճանապարհը լրիվ ազատվել էր։ Հետո այդ ճանապարհով զորք է նահանջում: Այդ երիտասարդը՝ Արգիշտի Քյարամյանը, թող նայի աչքերիս ու պատասխանը տա, թե ինչու էր Աբովյանի ՕՄՕՆ-ը և նրան կցված ՄՈԲ-ը հետ նահանջում»։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}