Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական տվեց՝ երեխաների նպաստների հետ կապված սկանդալի պատճառով.
Հոլանդիայի կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել՝ երեխաների նպաստների հետ կապված սկանդալի պատճառով: Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ անցյալ դեկտեմբերին Նիդեռլանդների հարկային մարմինները մեղադրեցին ավելի քան 9000 ընտանիքի խարդախության մեջ՝ սխալմամբ երեխաների նպաստ ստանալու համար: Դրանից հետո պարզվեց, որ խոսքը վերաբերում է միայն նրանց սխալ վկայականներ տրամադրելու մասին: Մասնավորապես, նրանցից ոմանց վրա պարզապես չէր եղել ստորագրություն: Բայց շատ ընտանիքների կարգադրվեց վերադարձնել մի քանի տարվա ընթացքում ստացված գումարները (սկսած 2012 թվականից):
Իրավիճակը պարզելուց հետո քսան ընտանիք հայց ներկայացրին ազգային կառավարության դեմ՝ մեղադրելով նրան անփութության մեջ, իսկ կոնկրետ քաղծառայողների, դատավորների՝ նաև դժվար իրավիճակում հայտնված իրենց հայրենակիցներին օգնություն ցույց չտալու ցանկության մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ նախարարների կաբինետը պաշտոնական ներողություն խնդրեց և հանձնարարեց ավելի քան 500 միլիոն եվրո հատկացնել տուժածներին (յուրաքանչյուր ընտանիք ստացավ մինչև 30 հազար եվրո), սկանդալը չմեղմվեց:
Վարչապետ Մարկ Ռուտեի կոչը նույնպես չօգնեց՝ թույլ չտալ երկրում իրավիճակն ապակայունացնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով առանց այդ էլ բարդ իրավիճակի ֆոնին: