Վրացական ավիաուղիները դեպի Մոսկվա թռիչք է իրականացնում Երևանով
Georgian airways (Վրացական ավիաուղիներ) ավիափոխադրողն այսօր իրականացնում է Թբիլիսի-Երևան-Մոսկվա չարտերային թռիչքը։ Ընկերությունը համագործակցում է Aircompany Armеnia գործընկեր կազմակերպության հետ` պանդեմիայից հետո առաջին անգամ։ Նման չվերթներ առաջիկայում կլինեն թե ոչ` դեռևս հայտնի չէ։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
ՌԴ-ն Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցրել է 2019-ի հուլիսին, այս ընթացքում երկրների միջև օդային կապն ապահովվել է երրորդ երկրների միջոցով։
2020-ին Վրաստանը փակեց սահմանները օտարերկրացիների համար, բոլոր ուղղություններով դադարեցրեց ավիահաղորդակցությունը։ Վերջերս կառավարությունը հերթական անգամ երկարաձգեց կանոնավոր չվերթների արգելքը մինչեւ հունվարի 31։
Արտերկրից հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիներն 8 օր պետք է ինքնամեկուսանան։ Եթե վերադարձի պահին քաղաքացին թեստի դրական եզրակացություն չունի (ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում արված), ինքնամեկուսացումը կտևի 12 օր։ Եթե ինքնամեկուսացման պայմաններ չունի, նրան կտեղափոխեն կարանտինային գոտի։