Փաստաբան. «Այբ»-ի վերաբերյալ քրգործը 3 տարի կրթության հայտնի նախարարի խելակորույս խնդրանքների արդյունքն է
Փաստաբան Արամ Վարդևանյանը, արձագանքելով գլխավոր դատախազի խոհրդական Գոռ Աբրահամյանի հրապարակած հաղորդագրությանը «Այբ» կրթական հիմնադրամի վերաբերյալ, գրում է.
«Ներկայիս պայմաններում, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից, մինչև ռազմագերիների օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր Դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին։
Հայտարարությունը վերաբերում է պետության կողմից որպես բառացի եմ մեջբերում՝ նվիրատվության 8․3 մլն դրամ վատնմանը։ Դասական անհեթեթություն։ Իսկ առիթը բնականաբար ԿԳՄՍ նախարարի գրությունն է։ Պարզապես տեղեկացնեմ «Այբ» կրթական հիմնադրամը և Հիմնադրամի աջակիցները՝ արդեն բոլորին հայտնի Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել էր 125,000 ԱՄՆ դոլար, այսինքն շուրջ 65 միլիոն դրամ։
Համահայկական հիմնադրամի մասով իհարկե քրեական գործ չի հարուցվել չնայած դրա ակնհայտ առիթների առկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցման մասով, բոլորին պարզ է, որ 3 տարի կրթության հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։
Բայց հիշում եք չէ հարյուրավոր միլլիոներից էր խոսում «հայտնի նախարարը»։ Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես էլ քրեական հետապնդումը դադարեցվելու է։
Հարակից հրապարակումներ`
- Քրգործ է հարուցվել «Այբ» հիմնադրամի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան