«Տարիքը չպետք է պատճառ դառնա, որ մարդիկ հրաժարվեն իրենց նպատակներից». 111-ամյա քաղաքացի
Հունվարի 13-ին 111 տարեկան դարձած ավստրալացին ներկայացրել է իր երկարակեցության գաղտնիքները, գրում է news.ru-ն։
Քվինսլենդի Ռոմա քաղաքի ծերանոցում ապրող Դեքսթեր Կրյուգերի խոսքով, ընդամենը պետք է շարունակել շնչել և ուտել օրական երեք անգամ, և այդ դեպքում ժամանակն ինքն իրեն կանցնի: Նա նաև նշել է, որ օրական տասը հատ ծովախեցգետին է ուտում:
«Կարծում եմ ՝ դրանք շատ օգտակար են: Եվ երեկոյան ընթրիքի ժամանակ ես հաճախ սարդինա (պահածոյացված ձուկ) եմ օգտագործում ապուրի համար», - ասալ է նա։
Ավստրալացին շեշտել է, որ իր կյանքում լավ դեպքերը գերակշռում են, չնայած կյանքի ընթացքում սթրեսները, դեպրեսիաներն ու լճացման պահերը քիչ չեն եղել:
Կրյուգերը նաև վստահություն է հայտնել, որ կորոնավիրուսային համաճարակը նահանջելու է:
«Երբ ես բիզնես ունեի և աշխատում էի խոշոր եղջերավոր անասունների հետ, մենք պատվաստանյութերի հետ կապված շատ լուրջ խնդիրներ ենք լուծել: Եվ կորոնավիրուսի դեպքում ևս այդպես կլինի»,- նշել է նա:
111-ամյա տղամարդը հավելել է, որ պատկառելի տարիքը չպետք է պատճառ դառնա, որ մարդիկ հրաժարվեն իրենց նպատակներից։
Այսպիսով, նա ամբողջ կյանքում աշխատել է հողի հետ, իսկ ահա 86 տարեկան հասակում՝ կնոջ մահից հետո, սկսել է գրքեր գրել: Այս ընթացքում նա գրել է ավելի քան 300 պատմվածք և տպագրել է 12 գիրք, որոնցից վերջինը ներկայացվել է իր 109-ամյակին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում