Արցախում ռուս խաղաղապահները սկսել են պատվաստվել Sputnik-V պատվաստանյութով
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողները սկսել են պատվաստել խաղաղապահներին Արցախում: Նախորդ օրը հատուկ ջերմային տարաներում Sputnik-V պատվաստանյութի շուրջ երկու հազար դոզան առաքվել էր հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում՝ հետագա օգտագործման համար:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Հունվարի 14-ից 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստանյութի առաջին չափաբաժինը կտրամադրվի ամբողջ անձնակազմին, իսկ փետրվարի 1-ից 21-ը` երկրորդ չափաբաժինը:
ՌԴ ՊՆ հաղորդմամբ, առաջինը պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների ռազմական անձնակազմը:
Պատվաստումներից հետո յուրաքանչյուր խաղաղապահի 30 րոպե վերահսկվում են՝ համոզվելու համար, որ ալերգիկ ռեակցիա չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում