Շիրակի մարզպետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել կառավարություն: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կիրակոսյանից:
Նա նաև նշեց, որ Տ.Պետրոսյանն իր որոշումը կմեկնաբանի կառավարության որոշումից հետո։
Տիգրան Պետրոսյանը նշանակվել էր ՀՀ Շիրակի մարզպետ 2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ: Շարժման ներկայացուցիչների առաջին այցը նախատեսված է հենց այսօր Շիրակի մարզպկենտրոն Գյումրի: Ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։