Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում
Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում թուրքերը խորոված ու խնջույք են կազմակերպել։ Այս մասին գրել է թուրքական T24-ը։
Գերմուշի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ են կատարվել 1881 թվականին: Եկեղեցին ավիրվել է ապօրինի պեղումների արդյունքում։
Եկեղեցու բակում միջոցառում է կազմակերպել ռեստորանի սեփականատերը։
Նշվում է, որ համացանցում տարածված նկարները կարճ ժամանակում ուշադրության կենտրոնում են հայտնվել։
Տեղաբնակները ասել են, որ եկեղեցին ավերվել է էքսկավատորների և ծանր տեխնիկայի միջոցով ապօրինի պեղումների արդյունքում և խնդրել են վերականգնել պատմական շենքը:
Հարևանությամբ բնակվող Ուբեյտ Ինջին ասել է, որ գանձ որոնողները սովորաբար պեղումների են գալիս գիշերը, որոնք ավերակների են վերածել այս վայրը, իրենք են պաշտպանում այս մշակութային ժառանգությունը:
«Հիմա այստեղ են գալիս նրանք, ովքեր ցանկանում են ալկոհոլ գնել, նրանք, ովքեր ցանկանում են խորոված ուտել: Մենք ուզում ենք, որ եկեղեցին վերակառուցվի», - ասել է բնակիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան