Սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.7%՝ ընդհուպ մոտենալով թույլատրելի 4 %-ի շեմին
«ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%»,- ասվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020թ. հունվար-դեկտեմբերի սպառողական գների ինդեքսի ցուցանիշներում:
Ըստ վիճակագրության՝ հանրապետության բոլոր քաղաքներում 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9-3.7%-ով: Այն առավել բարձր է եղել Վաղարշապատում, իսկ մայրաքաղաքում դրանք աճել են 3.3%-ով:
2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ, իսկ բանջարեղենի ապրանքախմբում գրանցվել է 2.8% գնաճ:
13.1%-ով բարձրացել է յուղերի և ճարպերի ապրանքախմբի գները: Այստեղ ամենաբարձր աճը գրանցվել է արևածաղկի բուսական յուղի արժեքներում, որը հասել է 35.3%-ի:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 7.4%, գնաճ (հացի և ալյուրի գնաճը կազմել է համապատասխանաբար 7.3% և 10.0%):
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում արձանագրվել է 5.8% գնաճ: Ձվի գինը 2020թ. դեկտեմբերին 2019թ.-ի համեմատ աճել է 18.5%-ով:
38.1%-ով բարձրացել են շաքարի և շաքարավազի խմբի ապրանքների գները:
Գնանկում է արձանագրվել մսամթերքի ապրանքախմբում, որը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 0.6%-ով, սակայն թռչնամսի գինը աճել է 6.5%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի՝ 0.5% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 3.4% գնաճ, բայց 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 12.2% և 23.0%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին