Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 49 հազար մարդ
«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական ավտոշարասյանը, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձան իրենց տները Լեռնային Ղարաբաղ: Նախօրեին 210 փախստական ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել: Ընդհանուր առմամբ, 49.264 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր»,-այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: