Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնություն
Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Իրենց ունակությունները կդրսևորեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ներկայացուցիչները։ Վաղը դասական ոճում կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ ՝ 10 կմ մրցատարածություններում։ Հաջորդ օրը դահուկորդները նույն տարածություններում պայքարի կբռնվեն ազատ ոճում։
ՀՀ առաջնության երկրորդ փուլի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 12-14-ը։
Համապետական այդ ստուգատեսը վարկանիշային է։ Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով լավագույն երկուական մարզիկ-մարզուհի մեր երկիրը կներկայացնեն Գերմանիայում փետրվար – մարտ ամիսներին անցկացվելիք աշխարհի առաջնությունում։