Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը. «Հայրենիք» զորախմբի անդամ
«Որտեղ հայտնվում էր մեր զորախումբը, այդ վայրում թշնամու ինտենսիվ կրակ էր սկսվում՝ բոլոր տեսակի զինամթերքներից»,- ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության ջոկատով Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետ Զոհրապ Ավետիսյանը, ով շուրջ 23 տարի աշխատել է ԱԱԾ համակարգում:
Նա շեշեց, որ կոկրետ իրենց խմբի գլխին էր կրակոցները, կողքերը կրակ չէր գնում. «Կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ: Թիրախավորված էր, դա պարզ երևում էր: Որտեղ Արգիշտի Քյարամյանը հայտնվում էր մեր կողքին, այդ մասում սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը»:
Զոհրապ Ավետիսյանի խոսքով, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը:
«Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որը հետո ներքուստ դարձավ համոզմունք, որ Աննա Հակոբյանը գործողությունները հսկում էր բունկերից, Արգիշտի Քյարամյանը Շուշիի հանձնման գործողությունները հսկում էր դրսում: Դա ինձ համար միանշանակ է, նա կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը և ամեն ջանք դնում էր, որ մեր զորախումբը ոչնչացվի: Ի պատիվ պարոն Արթուր Վանեցյանի ու մեր զորախմբի տղաների, կորուստներ չունեցանք:
Միանշանակ կարող եմ պնդել՝ նպատակն էր վերացնել մեր զորախումբն իրենց ձեռքերով», - ասաց «Հայրենիք» կուսակցության ջոկատով Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետ Զոհրապ Ավետիսյանը:
«Հայրենիք» զորախմբի դեմ այդ արշավը նա մեկ բառով բնութագրեց՝ վախ. «Ռեալ ուժ էին տեսնում ի դեմս Արթուր Վանեցյանի»:
«80 հոգանոց զորախումբ էր: Իրենք ուղղությունը ո՞նց են տանում, որ «Հայրենիք» զորախումբը Շուշին հանձնեց, Շուշիից գնաց: Այ ընկերներ, այնտեղ 25-30 հազարանոց բանակ կար, այսինքն այդ կանոնավոր բանակը դնում եք մի կողմ, ու այնպիսի տպավորություն եք առաջացնում, որ Վանեցյանի 80 հոգանոց «Հայրենիք» զորախումբը հանձնեց Շուշին: Աբսուրդ է»,- ասաց փոխգնդապետ Զոհրապ Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Քյարամյանը պատերազմից պատմում էր իր մանկամիտ ընկալումների շրջանակներում
- Արփինե Հովհաննիսյան. Արգիշտի Քյարամյանը Նիկոլի կառավարման որակի ու կադրային ողբալի վիճակի հավաքական կերպարն է
- Արսեն Բաբայան. «Հայրենիք» զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը
- «Հայրենիք» զորախմբի մարտիկները միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ
- Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport
- Արթուր Վանեցյանը հիվանդանոցում տեսակցել է «Հայրենիք» զորախմբի վիրավոր մարտընկերոջը
- Իսագուլյանը Հադրութ թիկունքից մտնելու համար լուրջ մեղադրանքներ վերագրեց Արգիշտի Քյարամյանին
- «Հրապարակ». Ինչ է անում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան