ՌԴ փոխարտգործնախարարը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների հետ քննարկել է ԼՂ կարգավորման հետագա ջանքերը
Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանին և Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեր Լևիին:
Հանդիպման ընթացքում դեսպաններին ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է հունվարի 11-ին ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի բանակցությունների արդյունքների մասին:
ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, մտքերի մանրամասն փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում