Քաղաքական 11:06 15/01/2021

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․Ադրբեջանի գործողությունները միջազգային անվտանգությանը վնասող վտանգավոր նախադեպ են ստեղծում

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում նշել է  «Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կրկնվող, կոպիտ և համակարգային խախտումների վերաբերյալ»։

«Ադրբեջանը շարունակաբար ի ցույց է դրել ուժի և դրա սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներին անվերապահորեն հավատարիմ լինելու առաջնային պարտավորության նկատմամբ իր աղաղակող անարգանքը՝ դրա փոխարեն նախընտրելով բռնության, հակամարտության և Արցախի ժողովրդի նկատմամբ զանգվածային ոճրագործություննների հանցագործությունների հրահրումը»,-ասել է ՀՀ դեսպանը։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները խթանում են սպառնալիքների լեզուն, խորացնելով էթնիկ ատելությունը և քարոզելով հայերի դեմ բռնությունը։  Ադրբեջանը Արցախում սանձազերծած պատերազմում առաջ է մղում զոհին մեղադրելու կեղծ ընկալումը և «ինքնապաշտպանության» խեղաթյուրված հայեցակարգը՝ որպես ռազմական գործողությունների արդարացում:

«Հրապարակային մահապատիժների, դիակների խեղման, ռազմագերիների, քաղաքացիական գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի և այլ վայրագությունների տեսանյութերը լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Չնայած բռնության բացահայտ և չքողարկված փառաբանմանը, միջազգային ահաբեկչության և ցեղասպան գաղափարախոսության հովանավորմանը՝ և´ Ադրբեջանը, և´ Թուրքիան շարունակաբար ձգտում են
խեղաթյուրել «ինքնապաշտպանության» իրավունքը Ադրբեջանի հանցավոր վարքագիծը թաքցնելու նպատակով:

Այնուամենայնիվ, ի հեճուկս այս կեղծ փաստարկի հետևում կանգնածների, պետք է հստակորեն շեշտել, որ ո´չ «ինքնապաշտպանության», ո´չ «կանխարգելիչ ինքնապաշտպանության» պայմանները Ադրբեջանի պարագայում կիրառելի չեն»,-ասվում է նամակում։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվել են զանգվածային ոճրոգործությունների հանցագործություններ:

«Ցեղասպան մտադրության ուղիղ հստակ ապացույցներից բացի, որոնց մասին արտահայտվել են հենց Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները, Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի էթնիկ զտման Ադրբեջանի նպատակը ակնառու է հետևյալ ոճրագործություններից՝ 1) գերեվարված հայ քաղաքացիական անձանց նկատմամբ ամարդկային վերաբերմունքը, կտտանքները, մահապատիժները և գլխատումները, 2) ռազմագերիների կտտանքները, գլխատումները և դիակների խեղումը, 3) քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ավերումը, 4) մշակութային և կրոնական ժառանգության վերացումը, 5) հայերի հանդեպ ինքնության հողի վրա հանցագործությունները քաջարելող ատելության խոսքը Ադրբեջանի քաղաքական իշխանությունների և հանրային գործիչների կողմից»,-ասվում է Գուտերեշին ուղղված նամակում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած հարձակողական գործողությունների ընթացքում Ադրբեջանը միտումնավոր թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Միանշանակ է, որ նոյեմբերի 10-ի զինադադարից առաջ և հետո էթնիկ հայ քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ հումանիտար օգնություն ցուցաբերողների գերեվարում և կտտանքներ իրականացրած Ադրբեջանը չի կարող առաջ բերել «ինքնապաշտպանության» որևէ փաստարկ: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համապատասխան զեկույցները պարունակում են անհամար ապացույցներ գերեվարված հայ էթնիկ քաղաքացիական բնակչության հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վայրագությունների մասին, որոնք իրականացվել են նաև նոյեմբերի 10-ի զինադադարից հետո»,-ասվում է նամակում, հավելելով, որ սրանք Ժնևի երրորդ կոնվենցիայով արգելված գործողություններ են։

«Ցեղասպան մտադրությունները չեն սահմանափակվում միայն էթնիկ հայ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների մարմիններով, այլ նաև միտված են կործանելու հայ մշակութային ժառանգությունը՝ ջնջելով հայ քաղաքակրթական ներկայության ավելի քան 2000 տարվա վկայությունները»,-նշվում է նամակում, որպես օրինակ նշելով Կովկասում հելենիստական և հայկական քաղաքակրթության լավագույնս պահպանված քաղաքի Տիգրանակերտ հնագիտական վայրի ռմբակոծումը, Շուշիի հայկական եկեղեցիների թիրախավորված ավերումը։

«Անգամ Ադրբեջանի անհիմն պնդումները, թե տարածաշրջանի հին քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչ թե հայկական է, այլ բացառապես «Կովկասի ալբանական», չեն կանգնեցնում նրան այդ մշակութային ժառանգության ավերումից»,-ասվում է նամակում, հիշատակելով նաև Հին Ջուղա քաղաքի պատմական խաչքարերի ոչնչացումը:

«Հատկանշական է, որ Ադրբեջանը ոչ միայն ժխտում է տեսանյութերով արձանագրված իր այս արարքը, բայց նաև ժխտում է հայկական մշակութային ժառանգության գոյությունն ընդհանրապես, ինչը համահունչ է էթնիկ հայերի և հայկական մշակույթի ու պատմության դեմ ուղղված Ադրբեջանի ցեղասպան քարոզչությանը:

Ցավոք, այս վտանգավոր քարոզչությունը սերմանվում է Ադրբեջանում և Թուրքիայում ամենաբարձր քաղաքական մակարդակում, ինչն արտահայտվում է հայերի հանդեպ հրահրող և նվաստացնող բառապաշարի լայնածավալ օգտագործմամբ։

Վերջին շաբաթները հստակ ցույց տվեցին, որ ռազմատենչությունը, ռազմական հռետորաբանությունը և հակահայկական նախապաշարմունքները Ադրբեջանի և Թուրքիայի հանրային խոսույթում ամուր հաստատվել են, ինչը ոճրագործությունների լուրջ ռիսկեր է ներկայացնում:

Հստակ է, որ Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը, որը քաջարելվում և օժանդակվում է իր հովանավորող պետություն Թուրքիայի կողմից, ոչ թե պաշտպանվելու, այլ հայկական կողմին կանխամտածված առավելագույն կորուստներ հասցնելու նպատակ է հետապնդում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Ադրբեջանի թշնամական գործողություններն իրենց էությամբ խախտում են միջազգային իրավունքը, գործողությունները նաև հանգեցրել են հակամարտության սրմանը՝ վտանգելով տարածաշրջանային խաղաղությունն և անվտանգությունը:

Այսպիսով, Ադրբեջանը ի ցույց է դրել, որ ոչ միայն նա չի գործել միջազգային իրավունքով սահմանված «ինքնապաշտպանության» շրջանակներում, բայց նաև այն, որ նա որևէ կերպ մտադիր չէ հետևելու ՄԱԿ-ի Կանոնադրության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նպատակներին և սկզբունքներին, ոչ էլ Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնց նա այդքան հաճախ հղում է կատարում մանիպուլյացիոն նպատակներով:

Ադրբեջանի գործողությունները ոչ միայն անհամատեղելի են ՄԱԿ-ի հիմնարար արժեքների և նպատակների հետ, այլ նաև միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վնասող վտանգավոր նախադեպ են ստեղծում:

Ուստի դրանք միանշանակ պետք է համապատասխան ձևով ճանաչվեն՝ որպես միջազգային վեճը ուժի միջոցով լուծելու փորձ, որը հակասում է միջազգային իրավական, այդ թվում միջազգային սովորութային իրավունքից բխող պարտավորություններին»,-ասված է նամակում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}