Չինաստանը մերժել է ԱՀԿ երկու փորձագետների մուտքը՝ COVID-19- ի դրական թեստերի պատճառով
Չինաստանի իշխանությունները մերժել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի հակամարմինների համար կատարված թեստերի դրական արդյունքների պատճառով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանի խոսքը։
«ԱՀԿ առաքելության 15 անդամներից երկուսի՝ Քաթարի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մոտ Սինգապուրի օդանավակայանում անցած թեստը դրական է եղել», - ասել է դիվանագետը: Ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, գործող կանոնների համաձայն՝ նրանց մերժվել է ՉԺՀ տարածք մուտք գործելը:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով, առաջին փորձարկումից հետո կազմակերպվել է այդ վերլուծությունների կրկնակի ներկայացում, որի ընթացքում բրիտանացի փորձագետի մոտ թեստի արդյունքը բացասական է, իսկ Քաթարի ներկայացուցիչի մոտ՝ կրկին դրական:
«Չինաստանն արդեն տվել է իր համաձայնությունը բրիտանացի փորձագետի մուտքի հարցում», - ասել է Չժաո Լիցզյանը՝ չնշելով նրա ժամանման ամսաթիվն ու ժամանակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա