ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր հայտարարել է իր հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին՝ 2021 թ-ին Շվեդիայի նախագահության շրջանակներում։
ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Աննիկա Սոդերը (Annika Söder):
Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչները նշանակված են օգնելու նախագահողին` ԵԱՀԿ տարածաշրջանում առկա ճգնաժամերը և հակամարտությունները լուծելու գործում և որոշակի ոլորտներում մասնակից պետությունների ջանքերի ավելի լավ համակարգումն ապահովելու գործում:
Աննիկա Սոդերը աշխատել է որպես Շվեդիայի արտաքին գործերի պետքարտուղար 2014-ից 2019 թվականներին: Դրանից առաջ նա եղել է «Dag Hammarskjöld» հիմնադրամի գործադիր տնօրենը` աշխատելով ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի բարեփոխումների, խաղաղության կառուցման և Կայուն զարգացման նպատակների շուրջ: Նա նաև եղել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ավագ մենեջեր և գլխավոր տնօրենի օգնական, պատասխանատու արտաքին հարաբերությունների, գործընկերության, միջգերատեսչական գործերի և հաղորդակցության համար: Այժմ Անիկա Սոդերը աշխատում է որպես Խաղաղության եվրոպական ինստիտուտի Կառավարիչների խորհրդի նախագահ:
Հիշեցնենք, որ Անն Լինդեն նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդին է ներկայացրել Շվեդիայի 2021 թվականի գերակայությունները, որոնցում որպես առաջնահերթություն ներառված են ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծումները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան