Թորոսյանի խոսնակ. Նման տեղեկություն չունեմ
Երեկվանից կրկին ակտիվացել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմում գրելու մասին շրջանառվող տեղեկությունները։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից Panorama.am-ը հարցրեց՝ համապատասխանում են նախարարի կողմից հրաժարականի դիմում գրելու մասին լուրերը։
«Թորոսյանն աշխատանքի է, իր պարտականություններն է կատարում։ Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց ԱՆ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արսեն Թորոսյանին պաշտոնանկ կանե՞ն. Ով կփոխարինի
- Օրակարգում դրված է պահուստային ֆոնդից հատկացման ավելի մեծ գումար, քան առաջին եռամսյակում ֆոնդում նախատեսվածը. Ատոմ Ջանջուղազյան
- Թորոսյանի նախարարությունում հույս ունեն՝ Քերոբյանը տնտեսությանը թթվածնով կապահովի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա