Կառչել են աթոռից, պոկ չեն գալիս և տանում են մեր պետությունը կործանման․ Իշխան Սաղաթելյան
Այսօրվանից մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման այցելությունները մարզեր։ Առաջին հանդիպումը գյումրեցիների հետ է։ Հանդիպման ընթացքում ՀՅԴ-ական , Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ հանդիպումների նպատակն է անմիջական շփումների միջոցով մարզային բնակչությանը ներկայացնել ծրագրերը, առաջիկա անելիքներն ու այսօրվա դավաճան իշխանության րոպե առաջ հեռացնելու անհրաժեշտությունը։
«2,5 տարի առաջ ՀՀ իշխանության եկան մի խումբ անձինք, որոնք իրենց գործունեության արդյունքում հետևողականորեն թուլացրեցին մեր ազգային դիմադրողականությունը, քայքայեցին բանակը, պառակտեցին հասարակությանը, վարեցին սխալ, դավաճանական արտաքին քաղաքականություն և երկիրը բերեցին հասցրեցին պատրեզմի»,- ասաց Սաղաթելյանը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը գյումրեցիների հետ հանդիպման ընթացքում նույնպես շեշտեց, որ շարժումն իշխանության համար մղվող պայքար չէ։
«Սա իշխանության համար մղվող պայքար չէ, սա հայրենիքը փրկելու պայքար է։ Այսօր ՀՀ-ում կա իշխանություն, որն ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը, իրավունքները։ Կառչել են աթոռից, պոկ չեն գալիս և տանում են մեր պետությունը կործանման։ Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ, գիտակից, ազգի և պետության մասին մտածող քաղաքացու թիվ մեկ խնդիրն է կազմակերպել, փողոց դուրս գալ և այս դավաճաններին հեռացնել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դա ինչ է չեմ հասկանում՝ դավաճանություն, թե՞ անխելքություն․ Վազգեն Մանուկյան
- Մեկնարկել է Վազգեն Մանուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ