Հասարակություն 17:38 15/01/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Հարգենք 1,5 միլիոնի հիշատակը

Ցեղասպանությունից 106 տարի անց էլ թուրքը չի ընդունել հայերի կոտորածը, չի զղջացել, ներողություն չի խնդրել, նյութական ու բարոյական ոչ մի փոխհատուցում չի արել։ Հակառակը, մեկ դար անց կրկին հայտվել է մեր դռանը, այս անգամ դիրքավորվելով որպես տնտեսական  շռայլ գործընկեր։ Բայց հո չենք  մոռանում, որ դրանից առաջ Ադրբեջանին թև ու թիկունք լինելով՝ բայրաքթարներով 5000 ոսկե հայ տղաների  սպանեց։ ՀՀ գործող վարչախումբն էլ կախարդական  նոր փայտիկ գտածի խանդավառությամբ ավետում է ապաշրջափակումից ստացվելիք բարիքների մասին։

Հարցը Թուրքիայի  ծրագրերը չեն, պետություն է՝ անում է այն, ինչ բխում է  իր շահերից։ Խնդիրը  մեր հասարակության մեջ է, որը կարծես թե մոռացել է թուրքի իրական  բնույթը, և ոմանք  հավատում են թուրքի հետ խաղաղ համակեցության հնարավորությանը։ Մի՞թե այն աստիճան ենք կորցրել մեր ինքնապաշտպանական բնազդը, որ մոռացել ենք 1915 թիվը, 1988-ի Սումգայիթի և Բաքվի ջարդերը։ Մի՞թե այնքան շահամոլ ենք դարձել, որ կասկածելի եկամուտների դիմաց ուրանում ենք մեր զոհերին։

80 միլիոնանոց Թուրքիայի և 8 միլիոնանոց Ադրբեջանի միջև  մի քանի տարի անց  աքցանում սեղմվելու  ամենից հնարավոր  տարբերակի  փոխարեն, եթե այսօր  ուշքի գանք, և ամեն չափահաս հայ 1,5 միլիոն անմեղ զոհերից մեկի հիշատակը հարգելու  համար ընդդիմանա Հայաստանի թուրքացման ծրագրին, ապա կխուսափենք նոր բնաջնջումից։ Անձամբ ես՝ Գրիգոր Զոհրապի ու Դանիել Վարուժանի հիշատակը չպղծելու համար հայտարարում եմ՝  դեմ եմ այսօրվա ստեղծված վիճակով Թուրքիայի հետ սահմաններ  բացելուն։

Թուրքը չի փոխվել, պարզապես այսօր ադրբեջանցու ձեռքով է հայ մորթում։ Որևէ մեկը կարծում է, թե ապաշրջափակումից հետո  նրանք գազանից անմեղ գառնուկնե՞րի են վերածվելու։ Ո՛չ, երբե՛ք։ Հենց հակառակի մասին են վկայում  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի արտահերթ զեկույցում բերված ապացույցներն այն մասին,  որ «ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների խոշտանգելու, արյունը խմելու կոչերով»։ Ձեր երեխաների ապագան ձեզ չի՞ անհանգստացնում։

Նրանք անթաքույց  հայ սպանել են քարոզում, իսկ մեր վայ իշխանավորները  խաղասիրություն են քարոզում։ Եվ այդ կեղծ թեզին հավատացողներ էլ կան, ախր։ Լավ, վաղուց պարզ է, որ այս իշխանության մաս կազմող նախարարի կամ պատգամավորի խիղճն ու ամոթը, կրոնն ու հայրենիքը փողն է, որի համար  ամեն ինչ կզոհեն և որը ցանկացած աղբյուրից կպոկեն։ Նրանց համար ի՞նչ տարբերություն՝ փողը Սորոսը կտա,   թե՞ թուրքը (չնայած Հայաստանի դեպքում երևի նրանք միասնական են)։ Այդ առումով, կեղծիքին նրանց հավատալն ու աջակցելն ինչ-որ տեղ  հասկանալի է։

Իսկ  երկարաժամկետ ի՞նչ շահի ակնկալիք  ունի շարքային հայը։ Պատերազմից, նոյեմբերի 10-ից և հունվարի 11-ից հետո դեռ հավատո՞ւմ են Նիկոլի խոսքին և  հերթական մանիպուլյացիային․․․ Եթե այդպես է, դա արդեն միամտություն չէ, այլ լուրջ տկարամտություն։ Պաթոլոգիկ սուտասան Նիկոլին  ստերի մեջ  արդեն միջազգային  կառույցներն ու գործիչներն են սկսել  մերկացնել։ Իսկ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կուլ են տալիս այն խայծը, որ եթե Նիկոլը պատերազմը չդադարեցներ, զոհերն ավելի շատ կլինեին։ Չե՞ն տեսնում այդ մարդիկ, որ անգամ պատերազմի ավարտից հետո է իրենց կուռքը սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը։ 

Էս ինչ մշուշ է պատել մեր համերկրացիներին․․․ Եթե մի ոտքով հեռանալու ճամփին կագնած հայրենադավն   իր թիմակիցներին պահում է շանտաժով կամ փողով, ապա ինչ հույսեր են նրա հետ կապում սովորական մարդիկ։ Մարդիկ, ովքեր 2,5 տարի առաջ հպա՜րտ էին,  մի-մի վարչապետ էին, իսկ իրականում  անդեմ գլխաքանակ են , ով անգամ  իր զոհերի քանակը չգիտե հրահարված  պատերազմում։ 5000 զոհերի անունները չգիտենք, ինչպես որ չգիտենք 1915-ի միլիոն ու կեսինը։ 

106 տարի ողջ հայությունը սահմռկեցուցիչ պատմություններ էր լսում Եղեռնը վերապրածներից։

Երևի հատուկենտ վերապրածներ են մնացել, ովքեր հիշեցնում են, որ  դեռևս  անմեղ նահատակների հոգիներն անհանգիստ են, քանի որ թուրքը առ այսօր չի ապաշխարել։ Հիմա մենք դավաճանում ենք նրանց հիշատակը՝  թույլ տալով  օրվա թրքամետ իշխանություններին թուրքին ծախել հայկական հողերը։ Հետևապես, այսօր Նիկոլին սատարող ցանկացած ոք մի անգամ ևս  սպանում է 1,5 միլիոն անմեղ նահատակներից մեկին։

Դուրս չի՛ գալու Փոքր Մհերը Ագռավաքարից․․․ մեր հույսը մեզնից յուրաքանչյուրի սթափ գիտակցությունն է։

Լիա Իվանյան

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}