Կոչուբաև. Գլխավոր դատախազն ի՞նչ հիմնավորմամբ է հանդիպել օծանելիքի գողության գործով տուժող Նիկոլ Փաշինյանին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հրապարակել է իր հարցերի վերաբերյալ դատախազության պատասխանն ու գրել.
«ՎՍՏԱՀԱԲԱՐ ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ, ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՄԱՐՍԵՔ
Օծանելիքի գողության գործով տուժող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո դիմում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա պարզաբանի, թե ի՞նչ հիմնավորմամբ է հանդիպել քրեական գործով տուժողի հետ և նրա հետ քննարկել գործի մանրամասները։
Բացի այդ՝ միջնորդել էի հանդիպել պաշտպանական կողմի հետ և վերջինիս հետ ևս քննարկել գործը։
Ստացել եմ այս պատասխանը։ Այժմ փնտրում եմ այն Սահմանադրությունը և օրենքը, որը ՀՀ գլխավոր դատախազին վերապահում է քրեական գործով տուժողների հետ հանդիպելու կալանավորումների և գործի մանրամասները քննարկելու իրավասություն»։
ՎՍՏԱՀԱԲԱՐ ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ, ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՄԱՐՍԵՔ Օծանելիքի գողության գործով տուժող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո դիմում...
Опубликовано Alexandr S. Kochubaev Пятница, 15 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին. Կնվիրեմ քեզ լավ համակարգիչ, ժամացույց, օծանելիք, որ կշտանաս, միայն մի խնդրանք
- Փաշինյան. Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա