Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»
Հյուսիսային Կորեան ցուցադրել է ստորջրյա հիմքով նոր բալիստիկ հրթիռ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվական գործակալությանը:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, զենքը ցուցադրվել է Փհենյանում՝ Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Մեկնաբանելով շքերթը՝ լրագրողն այս նորությունն անվանել է «աշխարհի ամենահզոր զենքը՝ ցույց տալով հեղափոխական զինված ուժերի ուժը»:
Այն դիտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան