«Հրապարակ». Հայրենիքի փրկության շարժումը նոր մարտավարություն է որդեգրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն. երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։
Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր և մյուս մարզեր։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու՝ նրան կուղեկցեն շարժման անդամ ուժերի ներկայացուցիչները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։