Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին՝ հարաբերությունների կարգավորման առաջարկով
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «շատ լավ» նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ Անկարայի և Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երկու օր առաջ մենք Մակրոնից մի շատ լավ և դրական նամակ ստացանք, որը պարունակում էր հարաբերություններ զարգացնելու նրա ցանկությունը` հանդիպելու մեր նախագահի հետ: Նա նույնիսկ ողջույնի խոսքը գրել է թուրքերենով. «Սիրելի՛ Թայիփ»,-մեջբերում է Չավուշօղլուին Sabah թերթը:
Նրա խոսքով ՝ Թուրքիայի ղեկավարը դրական է արձագանքել իր ֆրանսիացի գործընկերոջ նամակին:
«Մեր նախագահն ասել է. «Մենք հաճույքով կհանդիպենք: Առաջին հերթին խոսքը գնում է տեսակապի և հեռախոսային խոսակցությունների մասին»,- ավելացրել է թուրք նախարարը: