Նման դատավորների առկայությունը կարճաժամկետ հաջողություն է ապահովելու Նիկոլի համար. փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Դատական համակարգը կալանքի միջնորդություններ քննող յուրային դատավորներով շատ արագ համալրելու նախագիծն ունի մոտ ապագային միտված գերնպատակ։ Բոլորի համար ակնհայտ է, որ նիկոլը կարճ ժամանակ անց ազատությունից զրկվելու ռեալ վտանգի տակ է։
Կալանքներ քննող յուրային դատավորների ինստիտուտի ներդրումը նպատակ է հետապնդում խուսափել այդ անցանկալի արդյունքից և նիկոլի նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացվելու դեպքում չբավարարել այն։ Նման դատավորների առկայությունը կարճաժամկետ հաջողություն է ապահովելու նիկոլի համար՝ առնվազն քննության նախնական փուլում մնալու ազատության մեջ։
Այս ոգով շարունակվելու դեպքում, հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը հանդիսանալու է ՀՀ քրեական օրենսգքրի 299֊րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության ապաքրեականացումը»։
Դատական համակարգը կալանքի միջնորդություններ քննող յուրային դատավորներով շատ արագ համալրելու նախագիծն ունի մոտ ապագային...
Posted by Vahan Hovhannisyan on Thursday, 14 January 2021