Վրաստանում արտահանումը նվազել է 12%-ով
Պանդեմիայի ֆոնին Վրաստանում առևտրի ծավալները շարունակում են նվազել։ Այս մասին գրում է «aliq.ge»-ն։
Նախորդ տարի 3.5 մլրդ. դոլարի վրացական արտադրանք է դուրս բերվել, ինչը 2019-ի հետ համեմատ` 12%-ով ցածր է։ Ներմուծումը 2020-ին կազմել է 8 մլրդ. դոլարից ավել. սա 15,9%-ով քիչ է 2019-ի ցուցանիշից։
Կորոնավիրուսի բռնկումը մեծ հարված է հասցրել երկրի տնտեսության բոլոր ճյուղերին. մեծ վնասներ են կրում հյուրանոցները, ռեստորանները, առևտրի կենտրոնները, հանգստի ու ժամանցի ոլորտը, տրանսպորտը։
Վտանգի տակ են նաև շինարարության, անշարժ գույքի ոլորտները, արդյունաբերությունը, կրթությունը։
Տնտեսագետների կանխատեսումները հուսադրող չեն. ըստ ոլորտի մասնագետների` երկրում արտաքին առևտրի ծավալները չեն ավելանա մինչև ընթացիկ տարվա հուլիս։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան