Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 10 մարդ է մահացել
Գերմանիայում առնվազն 10 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով DPA գործակալությանը:
Լենտա.ռու-ն գրում է, որ մահվան փաստերով Պոլ Էրլիչի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղերի զարգացման դաշնային ինստիտուտի (PEI) փորձագետները սկսել են ստուգումներ անցկացնել: Նրանք նշում են, որ ծանր հիվանդություն ունեցած մարդիկ մահացել են պատվաստվելուց հետո չորս օրվա ընթացքում: Ըստ նրանց, պատվաստվածների մահվան և բուն պատվաստումների միջև կապ դժվար թե լինի:
Հունվարի 14-ի տվյալների համաձայն, Գերմանիայում կորոնավիրուսի պատվաստանյութ են ստացել մոտավորապես 842,4 հազար բնակիչ (բնակչության 1 տոկոսից ավելին):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավելի քան 20 մարդ մահացել էր Pfizer կազմակերպության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից: Դեղամիջոցների գորրծակալությունից նշել էին, որ պատվաստանյութը իսկապես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, որոնք հանգեցրել են «տարեց մարդկանց հիվանդությունների ավելի լուրջ ընթացքի»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պատվաստանյութ արտադրող իրանական ընկերության դեմ
- Մինչև հունվարի վերջ, փետրվարի սկիզբ Հայաստանը կունենա կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը. Գայանե Սահակյան
- Իրանն արգելում է արտասահմանյան ընկերությունների պատվաստանյութերի փորձարկումն իր բնակիչների վրա
- Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութ կստանան անվճար
- Բրիտանիան թույլ է տվել Նուբար Աֆեյանի ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը
- Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա