Անդրանիկ Թևանյան. SOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու Հայաստանը
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Արևմտաթուրքական ուժերի շուրջ 300 տարի տևող հակամարտությունը շուտով սրացման նոր ալիք է արձանագրելու: Փորձելու են ներսից պայթեցնել Ռուսաստանն այնպես, ինչպես բոլշևիկների ձեռքերով արեցին 1917-ին, քանզի գիտեն, որ ռազմական ճանապարհով չեն կարողանալու ծնկի բերել պուտինյան Ռուսաստանը:
Դրսի ուժերը գտել են ռուսական փաշինյաններին՝ նավալնիներին ու նրանց ձեռքերով ուզում են ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը կյանքի կոչել: Դրանից հետո արդեն կզբաղվեն Չինաստանով (այս ամենի արանքում Իրանի հարցն ավտոմատ կլուծվի):
Մեզ համար այս կռվում վտանգավորն այն է, որ Ռուսաստանի թշնամիները որպես գործիք կիրառելու են նաև նիկոլական Հայաստանը: Դա է պատճառը, որ արևմտաթուրքական ուժերն ատամներով են պահում Փաշինյանին:
Պատահական չէ, որ Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը, որը Փաշինյանի իշխանության փայատերն է, կրկին ակտիվացել է ու մեծացրել հակառուսական քարոզը:
Ռուսաստանի թշնամիները դժգոհ են, որ իրենց ոչ միայն չհաջողվեց Նիկոլի ձեռքերով մինչև վերջ ոչնչացնել Արցախը, այլ դեռ մի բան էլ ռուսական զորքը մտավ Արցախ: Թուրքիան ու Արևմուտքը դժգոհ են մնացել այդ փաստից: Արցախյան պատերազմն, ըստ այդմ, կանգ չի առել: Այն տեղափոխվել է Հայաստանի տարածք ու վարվում է այլ մեթոդներով:
Արևմտաթուրքական ուժերը Ուկրաինայից մինչև Հայաստան, հյուսիսային Կովկասից մինչև միջին Ասիա փորձում են թեժ գոտիներ ձևավորել Ռուսաստանի շուրջ, ինչպես նաև ռուսաստանյան ընտրությունները վերածել գունավոր հեղափոխության: Այս սցենարում մեծ դերակատարում է վերապահված Թուրքիային, որի հետ հակադրությունից ամեն կերպ ձգտում է խուսափել ՌԴ-ն, բայց Նիկոլն ամեն ինչ անում է այդ հակադրությունը Հայաստան տեղափոխելու և թուրքական կապիտալը ռուսականի դեմ հանելու համար:
Պարզ է, որ արևմտաթուրքական սցենարի իրագործման դեպքում Հայաստանը ոտքի տակ է ընկնելու և վերանալու է քարտեզի վրայից, բայց դա մեր թշնամիներին, բնականաբար, չի հետաքրքրում:
Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանն այն պարզ պատճառով, որ միայն այդ դեպքում ինքը կարող է խուսափել դատական պատասխանատվությունից: Փաշինյանի ու մեր թշնամիների շահերն, ըստ այդմ, համընկնում են:
Մեզանից շատ բան է կախված, և մենք ունենք կարճ ժամանակ (մի քանի ամիս)՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու: Առաջին քայլը՝ նիկոլական իշխանությունից ձերբազատվելն է: Ամեն ինչ պետք է մի կողմ դնել ու միասնական քայլերի գնալ: Դավաճան է ոչ միայն Նիկոլին սատարողը, այլ նաև կրավորական կեցված ընդունողը: Ու արդեն կապ չունի, որ կրավորական մարդը չի գիտակցում իր դավաճանությունը. արդյունքը նույնն է:
ՀՀ-ի ու պուտինյան Ռուսաստանի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են: Պետք է օգտագործել այդ հնարավորությունը: Եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ ու ազգ կոչվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին