Արարատ Միրզոյանի արձագանքը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է դեռ 2005 թվականից։
«Մ. Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- գրել է Միրզոյանը։
Ի պատասխան շատ օգտատերեր հետաքրքրվում են, թե Մինասյանի հայտարարությունների հատկապես ո՞ր մասն է սուտ մատնություն։
Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը 2005-ից Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, որին բացահայտելուց հետո պերեվերբովկա է արել Հայաստանի ԱԱԾ-ն։
Մինասյանի խոսքով, ավելի ուշ թուրքական հատուկ ծառայությունների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։
«Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում կազմակերպել հեղաշրջում, և Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն մարդասպան դավաճանը, որը ցավոք սրտի դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձավ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է։ Ցավոք սրտի, սա իրականություն է»,-հայտարարեց Մինասյանն ու որպես ապացույց ընթերցեց Արարատ Միրզոյանի դիմումը՝ հասցեագրված ԱԱԾ-ին։
Ավելի ուշ Մինասյանը նաև հրապարակեց Միրզոյանի ձեռագիր դիմումը, որը թվագրված է 2007 թ. նոյեմբերի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին