Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին Միքայել Մինասյանի հայտարարություններին, գրում է.
«Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք։ Այսուհետ բոլոր գործողությունները, որոնք սրանց դեմ կատարվում են պետք է որակվեն ոչ թե իշխանության դեմ ընդդիմության կատարված քայլեր, այլ թուրք ստահակների դեմ հայերի գործողություն։
Մենք գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի միլի մեջլիսի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարության, Ադրբեջանի և Թուրքիայի դատախազության, ոստիկանություն և այլնի հետ։ Հայերը պիտի լքեն այս մարմինները՝ թուրքերի դեմ միավորվելու համար: Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ ԼԵԳԻՏԻՄ են։ Սրանց ենթարկվել նշանակում է ենթարկվել թուրքին»։
Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք։ Այսուհետ բոլոր գործողությունները, որոնք սրանց դեմ կատարվում են պետք է որակվեն...
Опубликовано Arpine Hovhannisyan Суббота, 16 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան