Գերմանիան այդպես էլ Ռուսաստանին չի փոխանցել Նավալնիի բժշկական եզրակացությունները
Գերմանիայի իշխանությունները այդպես էլ Ռուսաստանին չեն փոխանցել Ալեքսեյ Նավալնիի գործի վերաբերյալ բժշկական եզրակացությունները, բայց միևնույն ժամանակ պնդում են, որ նրանք պատասխանել են Ռուսաստանի Դաշնության իրավաբանական օգնության չորս խնդրանքներին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Մոսկվա Նավալնիի վերադառնալու նախօրեին հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
Reuters-ին և DPA-ին ուղարկված մեկնաբանություններում ԳԴՀ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչը ասել է. «Ռուսաստանի իրավաբանական օգնության խնդրանքները քննարկվել են, դրանց բովանդակային պատասխան է տրվել»:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների հաղորդումների՝ չեն բացահայտվում պատասխանների մանրամասները:
Գերմանական DPA գործակալությունը նշում է, որ, ըստ իր տեղեկությունների, rուսական կողմին բժշկական եզրակացությունները չեն փոխանցվել, քանի որ անձնական առողջության վերաբերյալ տվյալները առանձնակիորեն պաշտպանված են գերմանական օրենսդրությամբ: DPA-ն գրում է, որ Նավալնին բուժող բժիշկները պահպանել են բժշկական գաղտնիությունը, այդ պատճառով նրանց որպես վկա չեն ներգրավվել:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից
- Նավալնին Ռուսաստանին մեղադրում է իր գործով կարևոր ապացույցները պահելու մեջ
- Գերմանիայի ԱԳՆ խոսել է Նավալնիի վիճակի վերաբերյալ ՌԴ-ի երկրորդ խնդրանքի մասին
- Նավալնին ռուս իրավապահներից պահանջել է վերադարձնել իր հագուստը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա