Երասխում սկսվել է «Հիշողության բլուր» հուշահամալիրի կառուցման ծրագիրը
«ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի խորհրդի ղեկավարության նախաձեռնությամբ սկսվել է Արարատի մարզի Երասխ գյուղում կործանված Էրեբունի ավիաբազայի Մի-24 ուղղաթիռի զոհված ռուս զինվորական օդաչուների հիշատակին նվիրված «Հիշողության բլուր» հուշահամալիրի կառուցման ծրագիրը: «Երկրամաս» պորտալի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Խաղաղության միջազգային մարդասիրական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Համալիրը կներառի Իլյա Մարգարեի անվան մատուռ-տաճարը: Դրա մեջ կներառվի նաև տաճարի տարածքը, ռազմական պատմության թանգարանը, ուխտի համար նախատեսված վայրը, ռուս օդաչուների հուշարձանը և այլ հուշարձաններ:
Համալիրը հագեցած կլինի հարմարավետ արահետներով, որոնք կլինեն սալիկապատ, և դրանց կողքին կտնկվեն պտղատու ծառեր և հատապտղի թփեր, բուժիչ և դեկորատիվ բույսեր, որոնք բերվելու են Ռուսաստանի տարբեր շրջաններից:
Ծրագիրն իրականացնելու համար սկսվել է Ռուսաստանի և Հայաստանի ճարտարապետների, քանդակագործների և դիզայնի ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքային խմբի համալրումը։
«Ռուսաստանի 10 մարզերի մասնագետներն ու կամավորները ցանկություն են հայտնել մասնակցել ռուս-հայկական հարաբերությունների զարգացման պատմության մեջ ամենահավակնոտ նախագծին»,-ասել է «ՄԻՐ» միջազգային հումանիտար ֆոնդի խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Մոսկվայից առաջին աշխատանքային խմբի այցով արդեն հունվարի 18-ին կսկսվի այս նախագծի իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում