ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:49 16/01/2021 Հայաստան

«Ժողովուրդ». Արդյոք համակուրսեցի գլխավոր դատախա՞զն է լռեցրել Ղազինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռևս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից «լիազորված» բողոքի ակցիա էր իրականացնում: Ղազինյանը հայտարարել էր, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, և պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն:

Իսկ մինչև այս՝ դեկտեմբերի 12-ին, Ղազինյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա՝ ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է»,- հայտարարել էր Ղազինյանը: Բայց նրա այս հայտարարությունը հերքեցին ինչպես ՀՔԾ-ից, այնպես էլ դատախազությունից՝ սառը ապտակ հասցնելով:

Ու անհասկանալի մնաց, թե Ղազինյանը որ գործով, որտեղ և ինչ կարգավիճակով է հրավիրված եղել փաստեր փոխանցելու, որից հետո պետք է շատերը արդեն կալանավորված լինեին: Ինչևէ, արդեն տարեմուտին դատախազության մոտ էին հավաքվել իրավաբանները և պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Դավթյանը համաձայնել էր, ու Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը և Արամ Վարդևանյանը գնացել էին դատախազի հետ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Դավթյանի մոտ են մտել, վերջինս Ղազինյանին կեսկատակ նետել է. «Արթո՛ւր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս: Ե՞րբ ես ուզել հանդիպել ինձ հետ, ես չեմ ընդունել, հիմա էլ միտինգներ ես կազմակերպում, որ բարձրանաս մոտս»:

Նշենք, որ Դավթյանն ու Ղազինյանը համակուրսեցիներ են եղել, իրար լավ են ճանաչում, դրա համար դատախազը թույլ է տվել նախատել Ղազինյանին: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե դատախազը համաձայնել է կալանավորել Փաշինյանին, ապա, ըստ մեր աղբյուրների, նման բան դատախազ Դավթյանը չի ասել, այլ ընդամենը նշել է, որ ցանկացած հանցանքի դեպքով պատրաստ է գործ հարուցել, եթե իրեն տրվեն իրավական անհերքելի փաստեր:

Իսկ ի՞նչ է արել «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախումբը: Ղազինյանը թերևս մոռացել է իր խոստացած «անհերքելի փաստահավաք» առաքելության մասին, մոռացել է նաև, որ հայտարարել էր, թե շուտով Նիկոլ Փաշինյանը կձերբակալվի, սակայն դա էլ տեղի չունեցավ: Ղազինյանն այս օրերին ակտիվորեն համացանցում վիրավորական գրառումներ է միայն անում:

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Ղազինյանից պարզաբանումներ պահանջել, թե ինչու է պայքարը կասեցվել, ինչու են մոռացել դատախազության դիմաց արված ակցիայի պահանջների մասին, արդյոք համակուրսեցի գլխավոր դատախա՞զն է լռեցրել Ղազինյանին: Սակայն «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն երկու օր է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, մամուլի պատասխանատուն ազատվել է աշխատանքից, ու տպավորություն է, թե այդ կուսակցությունը գործում է միայն ֆեյսբուքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:40
Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 -ամյակը։ Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝...
Աղբյուր` Panorama.am
16:17
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով. ԱԳՆ
Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատել է՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան
«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է», - նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:00
Աշխարհագրագետները կորցրել են քունն ու հանգիստը, ի՞նչ է կատարվում ոլորտում
Հարյուրավոր աշխարհագրագետներ տևական ժամանակ է կորցրել են քունն ու հանգիտը՝ ոլորտում ծագած խնդիրների պատճառով։   «Խնդիրը...
Աղբյուր` Panorama.am
15:48
Աբրահամյան. Ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա
«Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:37
Աhшբեկիչները մտել են Հալեպի շրջաններ՝ uպանելnվ տասնյակ սիրիացի զինվորների. Սիրիական բանակ
Սիրիական բանակը հաստատել է, որ ահաբեկիչներին հաջողվել է զանգվածային հարձակման ժամանակ ներթափանցել Հալեպ քաղաքի շատ շրջաններ, բանակը սպասում է...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է
Մեկնարկել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը:
Աղբյուր` Panorama.am
15:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը
Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է  հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս...
Աղբյուր` Panorama.am
14:50
«Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե
«Երեկ բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Վրաստանում «Նացմայդան» չի կարող անցկացվել»,- կառավարության վարչակազմում...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ
Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուդրը հայտարարություն է տարածել՝  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Շոկի մեջ եմ. Էլեն Բադալյանի առաջին գրառումը հաղթանակից հետո
«Ահա, և վերջ։ ես շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»,-հաղթանակից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:05
Արցախի ԱԺ նախագահին երեկ թույլ չեն տվել, որ խորհրդարան մտնի
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմը
Երգիչ Սերգեյ Լազարևը  Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ սեզոնի եզրափակիչում հայտարարել է, որ հինգ տարվա աշխատանքից հետո լքում է...
Աղբյուր` Panorama.am
13:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում  նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական,...
Աղբյուր` Panorama.am
13:01
Այս պայքարը հասել է իր հանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն. Բագրատ Սրբազան
«Որտեղ հաց, այնտեղ կաց արտահայտությունը նյութի պաշտամունքի գերադրական աստիճանն է, որով մեզ փորձում են հեռացնել մեր սխրանքներից,...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ալագյազ-Արթիկ և Արագածի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հաաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
12:09
ՆԱՏՕ-ն Ուկրաինային նման առաջարկ չի արել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իր վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի հատվածները «վերցնել ՆԱՏՕ-ի հովանու...
Աղբյուր` Panorama.am
11:43
Թևանյան. Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ
«Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի»...
Աղբյուր` Panorama.am
11:31
Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ
Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 29-ի ժամը 19։40-ի սահմաններոմ Սևան-Մարտունի-Գետափ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. Քաղաքագետ
«Հալեպում հետ կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է»,-նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա խոսքով, իսկ լայն...
Աղբյուր` Panorama.am
11:05
Տեղ-տեղ մերկասառույց է. Ճանապարհների վիճակը ժամը 10։30-ին
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած ահաբեկչական խմբավորումները, ենթադրաբար, կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի մեծությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Պետդումայում առաջարկել են հարկադիր կերպով զավթել աղբանոցի վերածած բնակարանները
Պետդումայի շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Կոլունովն առաջարկել է ավելացնել տուգանքները...
Աղբյուր` Panorama.am
10:24
Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}