Իսպանիան, COVID-19-ով պայմանավորված, կխստացնի սահմանափակումները
Իսպանական շրջանների իշխանությունները նոր սահմանափակող միջոցներ են ձեռք առնում՝ կապված COVID-19-ի երրորդ ալիքի հետ, մի շարք ինքնավար համայնքներ կառավարությանը կոչ են անում ստեղծել խիստ տնային կարանտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ երկրում իրավիճակն ավելի է բարդացել Սուրբ Ծննդյան ու Ամանորի արձակուրդներից հետո: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 245 հազար դեպք, որից 146 հազարը՝ մեկ շաբաթվա ընթացքում: Ամենադժվար իրավիճակը Էքստրեմադուրայում է, երկու շաբաթվա ընթացքում 1167 դեպք՝ հարյուր հազար բնակչի հաշվով, Մուրսիայում գրանցվել է 761 դեպք, Ռիոխայում՝ 719 դեպք, Կաստիլիա-լա Մանչայում՝ 690 դեպք։
Չորս ինքնավար համայնքների՝ Անդալուսիայի, Մուրսիայի, Կաստիլիայի և Լեոնի և Ասթուրիայի իշխանությունները կառավարությանը կոչ են արել խստորեն կարանտին սահմանել, բայց առողջապահության նախարար Սալվադոր Իլյան կարծում է, որ դա դեռ անհրաժեշտ չէ:
«Եթե անհրաժեշտություն լինի, մենք այդ ռազմավարությունը կմշակենք»,- ասել է նա։
Նշվում է, որ Իսպանիայում կոշտ տնային կարանտին է մտցվել միայն մարտ-ապրիլ ամիսներին՝ առաջին ալիքների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ
- ԱՀԿ մասնագետները ժամանելու են Չինաստան՝ COVID-19- ի ծագումը պարզելու համար
- Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19-ի «բրիտանական» շտամի ևս մի քանի դեպք
- Իսպանիայում արգելվել է ծխել, խմել և պարել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա