Վարդան Բալյան. Այո, Շուշին ազատելու համար մեզ պետք է վերագտնել ազգային պատիվն ու ուժը
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը, որ օրեր առաջ հայտարարել էր «Վերածնունդ» անունով նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, գրել է.
«Ադրբեջանցի օգտատերը իմ էջում մեկնաբանություն է գրել՝
«Եթե պատիվ ու ուժ ունես, արի ու ազատիր Շուշային»:
Եթե պատիվ ու ուժ ունես, արի ու ազատիր։ Այս խոսքերի հասցեատերը յուրաքանչյուր հայրենատեր հայն է, բոլորս։ Թուրքն ասում է ազատիր, որովհետև ի տարբերություն մեր բազմաթիվ անիմաստ պատգամավորների ու պաշտոնյաների գիտի, որ ինքն այստեղ հայրենիք չունի, եկվոր է, որ, օրինակ, Շուռնուխը ադրբեջանական չէ։
Եթե պատիվ ու ուժ ունես, արի ու ազատիր Շուշին։ Այո, Շուշին ազատելու համար մեզ պետք է վերագտնել ազգային պատիվն ու ուժը։ Այս օրերին բազմաթիվ մարդիկ են գրում, զանգահարում և հարցնում՝ ո՞վ է կանգնած ձևավորվող կուսակցության հետևում, ինչո՞ւ ենք հիմնադրվում, ի՞նչն է նպատակը։ Պարզաբանում եմ, հետևում ոչ ոք չկա, բոլորս լինելու ենք առջևում հավասարի իրավունքով։
Այս թուրք օգտատիրոջ գրառումը պատասխան է բոլոր այդ հարցերին։
Եթե պատիվ ու ուժ ունես։ Մենք ձևավորվում ենք հենց այդ նպատակով, որ վերականգնենք մեր ազգային պատիվը և վերագտնենք ուժը»։
Orxan Rəhimli անունով ադրբեջանցի օգտատերը իմ էջում մեկնաբանություն է գրել՝ "Եթե պատիվ ու ուժ ունես, արի ու ազատիր...
Опубликовано Balyan Vardan Пятница, 15 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Հայտարարում ենք նոր քաղաքական ուժի հիմնադրման նախաձեռնության մասին
- Վարդան Բալյան. Մեզ անհրաժեշտ է նոր ռազմական դոկտրին, մեզ անհրաժեշտ է նոր բանակ
- Վարդան Բալյան. Պարզ ասեմ, Փաշինյանը քաղաքական գրառում է արել՝ Մաթևոսի Ավետարանից մեջբերում անելով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին