Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, գրում է վրացական «Առաջին ալիքը»։
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 916 դեպք:
Վերջին 24 ժամում ինտենսիվ թեստավորման շրջանակներում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1236 նոր դեպք, ապաքինվել է 2 189 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան