Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հրապարակած Requiem/8-ը սկսում է 2015-ին Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ու Հայ առաքելասկան եկեղեցու Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպս Մուրադյանի հանդիպման մասին պատմությամբ։
«Դուք պետք է տեսնեիք, թե ինչքան ուրախացավ Ֆրանցիսկոս Պապը, երբ մարդկանց մեջ տեսավ Գիսակ Սրբազանին։ Դուք պետք է տեսնեիք մարդկանց պլշած աչքերը, որոնք նայում էին, թե ով է այն մարդը, որին տեսնելով Հռոմի Պապը, գոռաց «իմ ընկեր» ու գրկախառնվեց։ Կանցնեն տարիներ, և հույս ունեմ, որ մենք բոլորս կիմանանք, թե ինչ դեր ունի Գիսակ Սրբազանը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում»,- նշեց նա։
Միքայել Մինասյանը շնորհակալությունն ու խոնարհումը հայտնեց Արգենտինայի հայ համայնքին ահռելի աշխատանքի համար, որ նրանք արել են բոլորիս համար, կանցնեն տարիներ, գրքեր կգրվեն մեր համայնքների ու կազմակերպությունների մասին։
Նրա խոսքով, Թուրքիան ունի գործակալական ցանց, որոնք պետք է աշխատեն Հայաստանում ի շահ Թուրքիայի։
«Եվ ես այսօր անելու եմ մեր հանդիպումների երևի թե ամենամեծ կամ ամենատխուր բացահայտումներից մեկը։ Ես ձեզ ասելու եմ, թե ով է ամենաբարձր պաշտոնյան, որը հանդիսանում է Թուրքիայի և ոչ միայն գործակալ»,- նշեց Մինասյանը։
Նա մանրամասնեց, 2005-ին մի խոստումնալից երիտասարդ հայտնվում է թուրքական ծառայությունների տեսադաշտում, ապա համաձայնում է գումարի դիմաց պատմել Ցեղասպանության թանգարանում տեղի ունեցողի մասին։
Մինասյանի խոսքով, ԱԱԾ-ն, որ այն ժամանակ չէր զբաղվում սատանա փնտրելով կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների անվտանգության ապահովմամբ, երիտասարդի դեմ դնում է ապացույցներն ու կատարում «կոնտրվերբովկա», արդյունքում այդ երիտասարդը դառնում է «դվայնոյ ագենտ», ինչպես լինում է ֆիլմերում։
«Երիտասարդը սկսեց աշխատել՝ համ, համ, պատմում էր թուրքերին, ինչ պետք է պատմեր, ինչ թողնում էր ԱԱԾ-ն, արդյունքում էլ ԱԱԾ-ն հետևում էր թուրքական ծառայությունների աշխատանքին»,- նշում է Մինասյանն ու ավելացնում, որ այդ մարդը հետագայում սկսում է աշխատել Ազգային արխիվում, ապա նաև Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» նախաձեռնությունում։
Ավելի ուշ թուրքական հատուկ ծառայությունների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։
«Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում հեղաշրջում, և Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն մարդասպան դավաճանը, որը, ցավոք սրտի, դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձավ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,- հայտարարեց Մինասյանն ու որպես ապացույց ընթերցեց Արարատ Միրզոյանի դիմումը։
Նա խոստացավ ավելի ուշ դիմումը հրապարակել թելագրամի իր ալիքում, որպեսզի «կարդաք ու համոզվեք, որ մեր երկրի համար երկրորդ պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաև շատերը»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանի Requiem / 8-ը՝ այսօր երեկոյան
- Միքայել Մինասյանի Requiem-ի 7-րդ մասը` շաբաթ երեկո
- Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 6-ի անոնսը. ՓՈՂԵՐ
- Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 5-ը. Երազանքներ
- Միքայել Մինասյանը վաղը կներկայացնի Requiem/5-ը
- Խաբված ժողովրդի ու թալանի նոր ապացույցների մասին ․«Requiem / 4. Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան