Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթեց Սադիր Ժապարովը
Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթեց Սադիր Ժապարովը՝ հավաքելով 79,23% ձայն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը ձայների հաշվարկի արդյունքում, այդպիսի տվյալներ է հրապարակել հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ըստ ԿԸՀ-ի՝ քվեաթերթիկների 100%-ը հաշվելուց հետո պարզվել է, որ 1.1 միլիոնը քվեարկել է Ժապարովի օգտին, որը կազմում է 79,23%: Երկրորդ տեղում Ադախան Մադումարովն է՝ 95 հազար ձայն (6,8%):
Նախորդ կիրակի Ղրղզստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ և հանրաքվե` հանրապետությունում կառավարման մոդելը որոշելու համար: Ընտորղների մասնակցությունը 40%-ից ցածր է եղել: