Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից կհեռանա հունվարի 20-առավոտյան՝ Բայդենի երդմնկալության օրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հեռանալ Վաշինգտոնից Ջոզեֆ Բայդենի երդմնակալության օրը՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ առաջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին։
Նշվում է, որ Թրամփը պլանավորում է հունվարի 20-ի առավոտյան Վաշինգտոնի մերձակա Էնդրյուս ռազմակայանից մեկնել Ֆլորիդայի նահանգի Մար-ա-Լագոյի իր կալվածք:
Ենթադրվում է, որ Էնդրյուսում տեղի կունենա հրաժեշտի ինչ-որ արարողություն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: