Վազգեն Մանուկյան. Մենք պատերազմ հրահրող չենք, բայց դիմադրություն ենք ցույց տալու
«Կան մարդիկ, որ ասում են՝ Նիկոլը գնա, ուրիշները գան, վերսկսելու է պատերազմը։ Ոչ»,- Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Հանուն հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը։
Նա հիմնավորում է, նախ, ո՞վ է հիմար, պատերազմ վերսկսել այս բանակով, իսկ բանակի վերականգնման համար դեռ 2-3 տարի է հարկավոր։
«Նախ և առաջ ասեմ, Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել։ Երբ պատերազմ է սկսել, կարողացել է ջարդել ու գնալ առաջ։ Նույնն էլ պետք է լինի հետագայում։ Մենք պատերազմ հրահրող չենք։ Բայց դիմադրություն ենք ցույց տալու, չենք թողնելու մեր շահերը ոտնահարվեն»,- ասաց նա։
Մանուկյանի խոսքով, առանց ուժեղ բանակի հնարավոր չէ հզոր պետություն, իսկ առանց հզոր պետության հնարավոր չէ բարեկեցություն։
Նա մատնանշում է, նույնիսկ Շվեյցարիայի նման չեզոք, չպատերազմող երկիրը բանակ ունի, որը լավագույներից մեկն է համարվում, մի քանի մլրդ դոլարի ներդրում է արվում, ռեզերվիստների մեջ կանայք ու տղամարդիկ կան։
«Արցախի հարցում մենք պետք է կարողանանք վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները՝ պահանջելով, որ միջազգային բոլոր օրենքներին համապատասխան պետք է ապահովվի Արցախի տարածքային ամբողջականությունը, չպետք է լինի ոչ մի զիջում»,- ասաց նա։
Վարչապետի միասնական թեկնածուն հաջորդ կարևոր հարցը համարում է դաշնակից Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու այլ բարեկամ երկերների հետ հարաբերությունների վերականգնումը, որոնք նախորդ տարիներին փչացել են։
«Այդ ամենն արվում էր ԱՄՆ-ին դուր գալու համար։ Այո, ԱՄՆ-ը հզոր պետություն է։ Բայց մենք ի՞նչ ստացանք։ Մենք կորցրեցինք ամեն ինչ, բայց չստացանք ոչինչ»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Նա նշեց, քաղաքական մաթեմատիկան պահանջում է, որ Թուրքիայի թշնամին դառնա Հայաստանի դաշնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք
- Իշխան Սաղաթելյան. Համակերպվելո՞ւ ենք այս իրավիճակին, թե ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան