Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46-ի
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46-ի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է տեղական Tempo թերթը՝ վկայակոչելով Աղետների կառավարման ազգային խորհուրդը (BNPB):
Ավելի վաղ հաղորդվում էր 42 զոհի և 637 վիրավորի մասին:
Ինչպես հայտնում է թերթը, Ինդոնեզիայի Արևմտյան Սուլավեսի նահանգի երկրաշարժից հետո արտակարգ դրություն է մտցվել տարածաշրջանում: Վարչության պետ Դոնի Մոնարդոն ասել է, որ արտակարգ դրությունը կարող է չեղարկվել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
«Արտակարգ դրության տևողությունը կարող է ավելի երկարել՝ կախված իրավիճակից»,- շեշտել է Դոնին:
Արևմտյան Սուլավեսի նահանգի Մամուջու քաղաքի մոտակայքում ուրբաթ երեկոյան տեղի է ունեցլ 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի պատճառով գրեթե 15 հազար մարդ ստիպված էր եղել լքել իրենց տները: