Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են
Թշնամի երկրի ղեկավար Ալիևների ընտանիքի՝ Շուշի այցի հետևանքով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են։ Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքներ վերջին երկու օրերին չէին իրականացվում։
ԱԻՊԾ հինգ ջոկատներ այսօր մեկնել են չորս ուղղություններով՝ Շուշի, Ֆիզուլի, Հադրութ, Ջաբրայիլ։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ որոնողական աշխատանքների արդյունքները պարզ կլինեն ուշ երեկոյան։
Երեկ ադրբեջանական կողմը Թալիշ, Մատաղիս ուղղություններից երկու մարմին է փոխանցել հայկական կողմին։
«Դիակներն անճանաչելի են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կարելի է նշել, որ զինծառայողներ են, քանի որ բերվել են դիրքային հատվածներից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1232 զոհվածի աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան