Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների մատակարարումը
«Andair» բրիտանական ընկերությունը դադարեցրել է «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների մատակարարումը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Ընկերությունը հայտնել է, որ նախորդ տարվա նոյեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը խնդրել էր դադարեցնել թուրքական «Baykar Makina» ընկերության մատակարարումը, քանի որ վերջինս «Andair»-ի արտադրանքն օգտագործում է մարտական անօդաչու սարքերի վրա:
Ընկերությունը նշել է, որ հետաքննություն է անցկացրել և, պարզելով, որ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, որոշել է դադարեցնել առաքումները և կասեցնել «Baykar Makina»-ի բոլոր պատվերները: