Մահացել է Ռոդշիլդների տոհմի ֆրանսիական ճյուղի ղեկավարը
Ֆրանսիացի բանկիր բարոն Բենջամին դե Ռոտշիլդը մահացել է Շվեյցարիայում 57 տարեկան հասակում: «Ֆրանս պերս»-ի հրապարակած տեղեկությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը: Ֆրանսիական լրատվական գործակալությունը հղում էր արել բարոնի ընտանիքին:
«Արիան դե Ռոտշիլդը և նրա դուստրերը խորը ցավով և տխությամբ հայտնում են ամուսնու և հոր՝ Բենջամին դե Ռոտշիլդի մահվան մասին»,- գործակալությունը մեջբերում է ընտանիքի հայտարարությունը, որում ասվում է, որ բանկիրի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
Նա մահացել է հունվարի 15-ին Շվեյցարիայի Պրինգի քաղաքում գտնվող իր կալվածքում:
Դե Ռոտշիլդը ծնվել է 1963 թվականին Ֆրանսիայի Նոյլի սյուր Սեն քաղաքում՝ Ռոդշիլդների տոհմի ֆրանսիական ճյուղի անդամ Էդմոնդ դե Ռոտշիլդի ընտանիքում: 1997 թվականից Բենջամինը «Էդմոնդ դե Ռոտշիլդ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահն է, որը ղեկավարում է «Էդմոնդ դե Ռոտշիլդ» մասնավոր բանկային գործառնությունների և ակտիվների կառավարման խումբը: Ըստ «Ֆրանս պերս»-ի, խմբի ակտիվները գնահատվում են մոտ 160 միլիարդ եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում