Արցախի դիտակետերում Sputnik-V-ով պատվաստել է շուրջ 100 խաղաղապահ
ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բուժաշխատողները Լաչինի միջանցքում և Արցախի շփման գծի երկայնքով տեղակայված դիտակետերում սկսել են խաղաղապահների պատվաստումները:
Օրվա ընթացքում Մարտունու և Մարտակերդի շրջանների երեք դիտակետերում ՌԽԶ բժիշկների շարժական բրիգադները պատվաստել են շուրջ 100 զինծառայողի:
Ընդհանուր առմամբ, Արցախ է առաքվել պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ: Այս թիվը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմը պատվաստելու համար: Պատվաստանյութը առաքվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը ապահովել է պատվաստանյութի անվտանգությունը տեղափոխման ընթացքում:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Հունվարի 14-ից 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստանյութի առաջին բաղադրիչը կտրամադրվի ամբողջ անձնակազմին, իսկ փետրվարի 1-ից 28-ը՝ երկրորդը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստացել Արցախի 1200 բնակիչ
- Արցախում ձևավորվել են ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբեր. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին